Follow us
Loading Events

Սուրբ Ծննդյան տոնավաճառ Սյունիքում

Date
Dec 9th
Time
11:00 - 19:00
Location
Impact Hub Syunik
Price
Free

🤝 2023 թվականի Հունիսին Իմփաքթ Հաբ Սյունիքն արժանացավ փոքր դրամաշնորհի Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն (CIPE) -ի կողմից իրականացվող  “Ուժեղ Ասոցիացիաներ և Պալատներ – Ուժեղ Փաստաբաններ” մենթորային ծրագրի շրջանակներում: Որպես մասնակից կազմակերպություն, մենք ստացանք վեցամսյա մենթորության հնարավորությւոն՝ միջազգային հավաստագրված մենթորի հետ պարբերական հանդիպումներով։ Ծրագրի նպատակը Իմփաքթ Հաբ Սյունիքի կարողությունների զարգացումն է և որպես կառույց հզորացումը։ Ծրագիրը նաև հնարավորություն է տալիս ծրագրի ավարտին օիրականացնել ցանկացած առաջադրված ծրագիր, որը կարող էր կարևոր ազդեցություն ունենալ մեր զարգացման վրա։ 2023-ը բավականին մարտահրավերային էր Հայաստանի և հատկապես Սյունիքի մարզի համար։ Հասկանալով այն բոլոր մարտահրավերները, որոնց բախվել են Սյունիքի ձեռներեցներն ու բիզնեսները՝ Իմփաքթ Հաբ Սյունիքը որոշում կայացրեց շարունակել թիրախային աջակցություն ցույց տալ նրանց՝ մարզում նոր լուծումներ բերելով։

🤩 2023 թվականի Դեկտեմբերի 9-ին Իմփաքթ Հաբն իրականացրեց արդեն երկրորդ Սուրբ Ծննդյան տոնավաճառը մարզում։ Center for International Private Enterprise – Armenia Office մեր աջակիցն էր այն իրականացնելու գործում։ Սուրբ Ծննդյան տոնավաճառը հարթակ էր Սյունիքի շուրջ 40 ձեռներեցների համար (գրեթե կրկնակի 2022-ի առաջին Սուրբ Ծննդյան տոնավաճառի համեմատ) նոր կապերի ստեղծման և վաճառքների խթանման համար։ Ի աջակցություն Սյունիքի մարզում բնակվող Արցախցիների՝ մենք վերափոխեցինք տոնավաճառի կառուցվածքը՝ թիրախավորելու նրանց։ Նրանք առաջին հնարավորությունը ստացան իրենց արտադրանքը մարզում ներկայացնելու։

💡 Միջոցառման ընթացքում ունեինք

ժամանցային անկյուններ
Երաժշտություն
Յուրօրինակ նվերներ
Խորտիկներ
Ժամանցի անկյուն երեխաների համար
Ջերմ տոնական մթնոլորտ

💗 Տոնավաճառը համարում ենք հաջողած․ ավելի քան 300 այցելու Սյունիքից և Երևանից։ Հատկանշական է, որ Իմփաքթ Հաբ Սյունիքն առաջին և դեռևս միակ կառույցն է, որն իրականացնում է կախարդանքով լի Սուրբ Ծննդյան տոնավաճառ Սյունիքի մարզում։

Խնդրում ենք անցնել հղումով օրվա ամենահաճելի պահերին մի փոքր ծանոթանալու համար։

 

 

 

 

See other Events