Follow us
Տարբերությունները գործարարի և ձեռնարկատիրոջ միջև
28 January 2023 - Impact Hub Syunik

Թեև գործարարի և ձեռնարկատիրոջ միջև տարբերությունը համեմատաբար քիչ է, սակայն, այնուամենայնիվ, կան որոշ տարբերակիչներ։ Եթե դեռ ապրելուց լինեինք միջնադարում, գործարարը կլիներ վաճառական, իսկ ձեռնարկատերը՝ գյուտարար: Առևտրականները վաճառում էին ապրանքներ, սնունդ, ծառայություններ և այլն: Իսկ գյուտարարներն ինչ-որ նոր բան էին ստեղծում, օրինակ՝ գյուղատնտեսական համակարգը՝ բերքը բարելավելու և, անշուշտ, իրենց ստեղծածից գումար վաստակելու նպատակով։

Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի խոսքով՝ տարբերությունն այն է, որ գումար վաստակելուց բացի ձեռնարկատերը ստեղծում է եզակի արժեք։ Բայց ավելի հասկանալի լինելու համար եկեք դիտարկենք գործարարների և ձեռնարկատերերի միջև եղած այլ տարբերությունները ևս։

 

1️⃣ Նպատակ

Գործարարների հիմնական նպատակը շահույթ ստանալն է։

Ձեռնարկատերերի մտադրությունը ևս շահույթն է, սակայն նպատակը փոփոխություններ բերելն է։ Նրանք ցանկանում են փոխել աշխարհը՝ լուծելով որոշակի խնդիրներ։ Նրանք մեծ ոգևորությամբ փորձում են յուրօրինակ գործիքներ գտնել համայնքում առկա խնդիրների լուծման համար։

 

2️⃣Առանձնացող յուրահատուկություն

Գործարարը կարող է ղեկավարել բիզնես, որը հիմնված է ոչ օրիգինալ կամ եզակի հայեցակարգի վրա: Գործարարներն էներգիա, ռեսուրսներ և ժամանակ են ներդնում վարելու իրենց բիզնեսն արդեն իսկ գոյություն ունեցող մոդելի հիման վրա:

Մյուս կողմից, ձեռնարկատերը նա է, ով ներդնում է էներգիա, ռեսուրսներ և ժամանակ՝ ստեղծելու այնպիսի մոդել, որն օրիգինալ է և հիմնվել է զրոյից: Նույնիսկ եթե դա արդեն իսկ գոյություն ունեցող արտադրանք է, նրանք յուրօրինակություն են հաղորդում դրան՝ այդպիսով նաև սահմանելով որոշակի նշաձող դրա համար։

 

3️⃣ Ռիսկեր

Ռիսկերի բարդությունն ու լրջությունը, որ իրենց վրա են վերցնում բիզնեսները, հիմնված են հաշվարկների վրա: Այսինքն՝ բիզնեսները դիմում են մաթեմատիկայի վրա հիմնված ռիսկերի: Նրանք ռիսկի են դիմում մի քանի անալիտիկ թեստերի արդյունքները գնահատելուց հետո: Նրանք գործում են ռիսկից առաջ՝ այդ ռիսկերին դիմակայելու համար:

Մյուս կողմից, ձեռնարկատերերն ուղղակիորեն ազատ անկում են անում դեպի ռիսկերը։  Նրանք ռիսկերի մեծ սիրահարներ են, ովքեր նախընտրում են գործել ռիսկերի դիմելով՝ դրանք հաղթահարելու համար:

 

4️⃣ Նպատակներին հասնելու համար ներդրված ժամանակ

Գործարարներն արագ են գործում։ Բիզնես ունեցողների ձգտումները հիմնված են անմիջապես իրենց առջև եղած բաների վրա։ Նրանք մշտապես ոտքի վրա են, քանի որ ավելի շատ մտահոգված են ամենօրյա գործերով։

Ձեռնարկատերերն ունեն տեսլական, որը դուրս է գալիս ներկայի սահմաններից ու տարածվում դեպի ապագա։ Նրանք աշխատում են ոչ միայն ընթացիկ տարվա, այլև երկարաժամկետ նպատակների իրականացման ուղղությամբ։ Այդպիսով, նրանց աշխատանքը նման է արվեստի, և նրանք կարող են ավելի դանդաղ գործել, քան գործարարները։

 

5️⃣ Առաջնորդության հատկանիշներ

Ձեռնարկատերը ոգեշնչող է, նորարար, արտիստիկ, հաստատակամ և ազդեցիկ: Նրանք, որպես կանոն, կաշխատեն այնպիսի մարդկանց հետ կամ աշխատանքի կընդունեն նրանց, ովքեր ունեն կարողություններ կամ պոտենցիալ հմտություններ: Գործարարը հմուտ պլանավորող է, բանիմաց մենեջեր և արդյունքների վերլուծաբան, ով ամեն ինչ վերահսկողության տակ է պահում և հստակ զգում է բռնած ուղին։ Նրանք մարդկանց հետ աշխատում կամ նրանց աշխատանքի են ընդունում՝ հիմնվելով վերջիններիս որակների և գիտելիքների վրա։